«Պատերազմին սպասելու առումով մեզ շատ բան պետք չէր, մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և ընդհանուր առմամբ վերջին ամիսների հայտարարություններին, և մեզ համար պարզ էր, այո, պատերազմ մենք սպասում էինք», – քիչ առաջ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմի, և սկսվեց, հարձակումը ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս, այո, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր», -ասաց նա` հավելելով` Ադրբեջանի հետ միասին կռվում է նաև Թուրքիան:

«Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան, ոչ միայն անօդաչու, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են զորամավորումներ, զինվորականներ և այլն, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է` միայն օգտագործելով Պաշտպանության բանակի ուժերը, և իհարկե, կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից», – շեշտեց նա:

«Դիրք կորրցրել ենք, կորցնելու ենք նաև, դիրքեր գրավելու ենք հաստատ: Ուզում եմ հայտարարել` պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են», – ասաց Արցախի ղեկավարը: