ՀՀ քաղաքացիների համար ապրիլ և մայիս ամիսներին բազմաթիվ օրեր կլինեն ոչ աշխատանքային:
Առաջիկա ոչ աշխատանքային օրը Սուրբ Զատիկին հաջորդող երկուշաբթին է: ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 17-ը ոչ աշխատանքային օր է հայտարարվել: Ապրիլի 17-ի փոխարեն աշխատանքային օր կլինի մայիսի 6-ին։ Դրան հաջորդող երկուշաբթի օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որը ևս ոչ աշխատանքային է։
Աշխատանքի օրը՝ մայիսի 1-ը, որը ևս երկուշաբթի օր է, կրկին ոչ աշխատանքային է։ Դրանից 8 օր անց ևս ոչ աշխատանքային օր է, մայիսի 9-ը՝ երեքշաբթի օրը, Հաղթանակի և խաղաղության տոնն է։