Ռիո 2016-ում արծաթե մեդալ ստացած ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանն ամուսնանում է: Նրա հասրանեկան արարողությունն այսօր է Մոսկվայում: Հարսանիքին հրավիրված են Հայաստանի հավաքականի մի շարք անդամներ:
Միհրան Հարությունյանը եւ նրա ընտրյալ՝ աբխազացի երգչուհի Բեբիա Մակտինան, ամուսնացել են այս տարի գարնանը: Ապրիլին նախ համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ ըմբիշն ամուսնության առաջարկություն է անում նրան: Հետո աղջկա սոցիալական ցանցերի լուսանկարներից, գրառումից եւ մեկնաբանություններում տեղ գտած շնորհավորանքներից պարզ դարձավ, որ նրանք ամուսնացել են: Հիմա էլ նշում են իրենց միությունը: