Տարեվերջին՝ 2016թ.-ի դեկտեմբերի 28-ին ֆրանսիական Սեն Բարթ կղզու մայրաքաղաքում՝ Գուստավիայում, տեղի ունեցավ “St Barth” միջազգային ցուցահանդեսը, որտեղ ֆրանսիացի արտ դիլեր Ուիլլի Բրինը ներկայացրել էր նկարիչ Արամ Դանիելյանի 3 աշխատանքները՝ «Խորություն», «Կարմիր անձրև» և «Շրջադարձ» անվանումներով: Նույն ցուցահանդեսին իր նկարչի աշխատանքներն էր ներկայացրել նաև աշխարհահռչակ արտ դիլեր Լարրի Գագոսյանը: