Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Նորվեգիայի միջազգային մրցաշարում հաղթեց Ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:
«Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ Norway Chess մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Մամեդյարովն էր: Պարտիայի 31-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Այժմ Արոնյանն ունի 3 միավոր և մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է: Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հաջորդին Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: