Շրթունքը դեմքին արտահայտություն տվող ամենակարևոր հատվածներից է, այդ իսկ պատճառով կանայք այդքան մեծ ուշադրություն են դարձնում իրենց շուրթերին՝շտկում ծավալն ու ձևը դիմահարդարման և ուղղման այլ մեթոդների օգնությամբ:
Նրանք կարող են ունենալ ծավալի և գույնի պակաս, կարող են լինել ասիմետրիկ:Լավագույն ճանապարհը՝ շուրթերի ծավալի ուղղումն է, որն իրականացվում է ներարկման միջոցով:
Շրթունքների ծավալի մեծացման և հնարավոր վտանգների և առավելությունների մասին Armday.am-ը զրուցել է կոսմետոլոգ Վիվյեն Վարդի հետ, ում ծառայություններից կարող եք օգտվել ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում:
-Ողջույն: Նախ սկսենք տարածված կարծիքից, թե շրթունենքրի լիցքը վտանգավոր է առողջության համար: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ողջույն: Շատերն են նման կարծիք հայտնում , սակայն վստահեցնում եմ, որ նման բան չկա: Պարզապես պետք ամեն բան անել ճիշտ և պրոֆեսոիոնալ:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում շրթունքների լիցք ասվածը:
-Շրթունքների ծավալի մեծացումը կատարվում է ներարկումների միջոցով, սակայն կարելի է օգտագործել տարբեր նյութեր: Օրինակ՝
Հիալուրոնային թթուների միջոցով: Այն մշակված բնական նյութ է, որը կա յուրաքանչյուրիս օրգանիզմում 3-4 կգ. Այս նյութը մեր օրգանիզմում ունեցածի հետ միաձուլվում է և որևէ վտանգ չի ներկայացնում:
Երկրորդ տարբերակը լիպոֆիլինգն է, երբ սեփական յուղով կատարվում է շուրթերի ծավալի մեծացում: Ճարպային հատվածը, որի միջոցով արվում է միջամտությունը, վերցվում է հենց տվյալ անձի մարմնի տարբեր հատվածներից. օրինակ՝ փորից, կոնքից և այլն:
Նախկինում կար սիլիկոն ասվածը, բայց հիմա ոչ-ոք այդ մեթոդին չի դիմում:
Հիմնականում, ողջ աշխարհում շուրթերին ծավալի հաղորդման այս երկու մեթոդիկաներն են կիրառվում:
-Ի՞նչ տարբերություն կա այս երկու տարբերակի միջև:
- Լիպոֆիլինգն ավելի թանկ արժե: Առավելությունը համարվում է այն, որ կարող է մնալ շատ երկար՝ տարիներ:
-Հիալուրոնային թթուն միայն շրթունքների՞ լիցքի համար է նախատեսված:
-Ոչ, դրանով կարելի է դեմքի անհամաչափությոնը ուղղել, խոնավեցնող հատկություն ունի, վերացնում է պիգմենտացիաները,փոխում է մաշկի որակը: Կարելի է նաև այտոսկրերն ընդգծել,դեմքի վրա շտկումներ կատարել:
-Ցավո՞տ պրոցեդուրա է:
-Այո ցավոտ է, չեմ ժխտի, սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ ցավազրկում ենք ներարկումից առաջ:
-Ի՞նչ նյութերով եք Դուք աշխատում:
-Կան տարբեր երկրներում տարբեր ապրանքանիշի նյութեր, դրանք բոլորը նույն հիալուրոնաթթուն են, սակայն տարբեր մշակման փուլեր են անցել և գնային տարբերություններ կան բնականաբար:
Աշխատում եմ Hyamax, Revofil, Neauvia, Juviderm որակյալ բարձրակարգ նյութերով: Էժան նյութերով չեմ աշխատում, քանի որ չգիտեմ, թե ինչ հետևանքներ կարող են լինել հետագայում և ես օգտագործում եմ հատուկ լիցենզավորված նյութեր,որպեսի հարկ եղած դեպքում իմանամ` ում դիմել:
-Ինչքա՞ն ժամանակ է պահպանվում ներարկված նյութը և շրթունքին տրված ձևը:
-7-9 ամիս է պահպանվում առաջին անգամ ներարկումից հետո, քանի որ շուրթը դատարկ է համարվոմ:
Երկրորդ լիցքից հետո ինից 12 ամիս կարող է պահպանվել:
Կա նյութ, որը շատ երկար է պահպանվում, սակայն այդ նյութի հետ կապված բարդություններ կարող է առաջնալ: Եթե հերպես, հորմոնալ խախտումներ ունի հաճախորդը, զգուշացնում ենք, որ կարող է ալերգիա, ցավ ջերմություն, առաջանալ, սակայն դա մեկ օր է տևում և հնարավոր է որոշ դեղերի միջոցով վերահսկել:
-Քանի՞ միլիգրամ կարելի է ներարկել սահմանափակում կա ՞:
-Ցանկալի է, որ առաջին անգամ ներարկելիս 2 միլիգրամը չգերազանցի: Արժե սկսել 1-ից, եթե, իհարկե, շրթունքը շատ բարակ չէ, քանի որ արդյունքը այդքան էլ նկատելի չի լինի այդ դեպքում:
Սահմանափակում որպես այդպիսին չկա, ամեն մեկն ինքն է ընտրում, ինչքան ներարկել, սակայն 5-6 միլիգրամ ներարկելու դեպքում շրթունքը անբնական տեսք է ստանում: Սակայն դա ևս հարաբերական է, քանի որ ամեն մեկն ինքն է ընտրում, թե որն է իր համար գեղեցիկ ու բնական:
-Ներարկումից հետո որքա՞ն ժամանակ է հարկավոր արդյունքը նկատելու համար:
-Ներարկելու պահից սկսած շրթունքի ձևը սկսում է փոխվել, և նկատվում է տարբերությունը, հատկապես, երբ սկսում ես եզրագծել շուրթերը: Այն շատ կարևոր է շրթունքը տեսքի բերելու հարցում: Երկու օր անց շրթունքի հիմնական տեսքը երևում է:
-Որքա՞ն ժամնակ հետո այն պետք շտկումներ՝ կորրեկցիա անել:
-Երկու շաբաթ անց կարելի է շտկումներ անել,եթե թերություններ կան, կամ ցանկանում են ավելացնել ծավալը:
-Հնարավո՞ր է նախկին տեսքի բերել շրթունքները:
-Այո, հնարավոր է: Հատուկ նյութ կա, որը չեզոքացնում է ներարկված նյութը, սակայն խորհուրդ չի տրվում քանի որ այն մաշկը ծերացնող հատկություն ունի:
Երկրորդ տարբերակը շրունքների լիցքը դադարեցնելն է, այդպես մեկ տարվա ընթացքում կրկին կարելի է վերադառնալ շրթունքների նախկին տեսքին:
-Ճողվածքներ , կախվածություն առաջացնո՞ւմ է ներարկումը:
-Ոչ կախվածություն չի առաջացնում: Ճողվածքներ շատ չեն հանդիպում, եթե չի չարաշահվել նյութի քանակը: Կարծիք կա, թե այս նյութը տարածվում է մարմնով մեկ, կամ շրթունքի մոտից անցնում է օրինակ՝ աչքի տակ, սակայն վստահեցնում եմ, որ նման բան չկա:
-Հիգիենիկ տեսանկյունից որքանո՞վ է անվտանգ այս պրոցեդուրան:
-Դա իհարկե, անհատական բնույթ է կրում, բայց կարծում եմ հիմնականում, բոլորը պահում են այն կատարելու կանոնները:
Ներարկիչները ստանում ենք նյութով՝պատրաստի վիճակում, մի քանի ասեղով: Այսինքն՝ մեկ ասեղով մի քանի հաճախորդի չի ներարկվում:
-Ներարկումից հետո շրթունքի հետ ի՞նչ է կատարվում,անբնական զգացողություն լինո՞ւմ է:
-Ներարկումից հետո այտուցվում է, անցնելուց հետո շուրթը դառնում է նույն զգացողությամբ, ինչ քո բնականը: Չի զգացվում, որ ինչ-որ նյութ կա: Կարող են լինել նյութեր, որոնք կարող ենք գնդիկներ առաջացնել, բայց դրանք մերսումների միջոցով շտկվում են:
-Ի՞նչ հակացուցումներ կան շրթունքի ծավալի մեծացման հետ կապված:
-Երկուսից հինգ օրվա ընթացքում չի կարելի տաք ըմպելիք կամ սնունդ օգտագործել, լոգանք ընդունել, արևի տակ մնալ, սաունա հաճախել: Չի կարելի խեցգետին կամ այլ գրգռող սնունդ օգտագործել կարող է ալերգիա առաջացնել: Չի կարելի համբուրվել, քանի որ տաքությունից հիալուրոնաթթուն արագ կարող է ներծծվել, ինչը ցանկալի չէ:
-Ի՞նչ տարբերություն կա բոտոքսի և ֆիլլերի միջև:
-Շատերը շրթունքի կամ դեմքի շտկումները բոտոքսի մեթոդին են վերագրում, բայց դրանք բոլորովին տարբեր նյութեր են:
Բոտոլոտաքսինը քարացնում է մկանը, միմիկան: Մենք այն ոչ մի կերպ չենք կարող ներարկել շրթունքի մեջ:Կարելի է ճակատի կնճիռ վերացնել, բայց ոչ երբեք շուրթի լիցք անել:
-Տարիքային ո՞ր խումբն է հետաքրքրված շրթունքների լիցքով:
-Հետաքրքրված է երիտասարդությունը, անգամ՝ 14 տարեկան երեխաներ են գրում, սակայն ես նախընտրում եմ չափահաս մարդկանց հետ աշխատել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիվյեն Վարդը մազաթափությունը կանխում է ներարկումների միջոցով:
Կարինե Գևորգյան