Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել


Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել
Մայիս 21 12:06 2019

Հայ մարզիկ Մանվել Մամոյանը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել:

26-ամյա մարզիկը մեկ րոպեում 58 ցատկումնային կքանիստ է կատարել՝ 40 ֆունտ (մոտ 18 կգ) բեռով, հաղորդում է nashaarmenia.info-ն:

Մամոյանի նվաճումը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի փորձագետների կողմից:

Մամոյանը երեք համաշխարհային ռեկորդներ է սահմանել տարբեր դիսցիպլիններում, ինչպես նաեւ մի շարք նվաճումների հասել Հայաստանում: Մարզիկը մտադիր է 2019-ին  նաեւ այլ ռեկորդներ սահմանել: