Գյումրիում ընթացող նախընտրական հանդիպման ժամանակ այսօր՝ մարտի 26-ին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել է, թե պատրաստ են ՀՀ մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի։
«Իսկ դուք պատրա՞ստ եք, սիրելի գյումրեցիներ, որ մշակույթի նախարարությունը ձեզ մոտ տեղափոխենք»,-հարցրել է նախարարը, ինչին գյումրեցիները դրական պատասխան են տվել:
Ըստ Ամիրյանի՝ հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումից հետո Երևանից հնարավոր կլինի Գյումրի հասնել ընդամենը 45 րոպեում, ինչը հնարավորություն կտա Գյումրիում այցելել թատրոններ, թանգարաններ, իսկ երեկոյան վերադառնալ Երևան: Ա
Նախարարը նշել է նաև, որ Գյումրիում մշակութային շատ ծրագրեր են իրականացվելու: