Armsport.am-ը գրում է.
«Արարատ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը մարզիչ Ալբերտ Սաֆարյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։
Սաֆարյանն այս մրցաշրջանում գլխավորել է «Արարատ-2»-ը։ Նա աշխատել է նաև հիմնական թիմում։
«Արարատը» շնորհակալություն է հայտնել Ալբերտ Սաֆարյանին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Հիշեցնենք նաև, որ այսօր «Արարատը» հայտարարել էր 4 ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզելու մասին։