Armday.am-ի «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
-Երբ առավոտյան բացեցիք աչքերը...
- Կնոջս բարի լույս ասացի:
-Օրն սկսեցիք...
-Զարթուցիչն անջատելով:
-Սո՞ւրճ, թե՞ թեյ...
-Ջուր
-Քաղաքականությունը....
-Ոլորտ է, որում չպետք է կորցնել մարդկային հատկանիշները:
-Հայաստանն այսօր...
-Ունի բոլոր հնարավորությունները մեր քաղաքացիների համար բարեկեցիկ երկիր դառնալու համար:
- Հայրենիքը...
-Ես եմ, դու ես, մեր ընտանիքներն են, մենք ենք:
-Երազում եք...
-Խաղաղ հայրենիք, բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիներ ունենալու մասին:
-Վախենում եք...
-Մեկ անգամ առիթ ունեցել եմ այս հարցին անդրադառնալու. վախենում եմ մահից ու նրանցից, որոնք չեն վախենում մահից:
- Կինը...
-Կյանքի շարժիչ ուժն է, լավագույնին ձգտելու խթանը:
- Աշխատասիրությամբ...
-Կարելի է հասնել կատարելության, երազանքին:
- Ոստիկանը...
-Պետք է դառնա մեր իրավունքների պաշտպանը:
- Սերը...
-Կյանքն է:
- Իր, որը միշտ Ձեզ հետ է:
-Ձեռնափայտերս:
- Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի...
-Իմ թուլությունների:
- Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ...
-Մենք շտապում ենք նյութականացնելու հեղափոխությամբ ձեռք բերված ոչ նյութական արժեքը, կամ մի վախեցեք սխալվելուց:
- Մի բան, որ երբեք չեք անի...
-Որևէ հարցում ու իրավիճակում չեմ դավաճանի:
- Ձեր ամենատարօրինակ սովորությունը...
-Դա իմ թուլություններից է:
- Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք...
-Սեր, կին, տիեզերք, ապագա:
- Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները:
-Ես՝ ինքս:
- Գեղեցիկը Ձեզ համար...
-Իր մեջ դրական տարր պարունակող ամեն ինչն է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք...
-Առհասարակ հուսահատ չեմ լինում, իսկ լինելուց՝ դիմում եմ Աստծուն:
- Կյանքում երբեք չեք ների...
-Մորթապաշտությունը:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
-Դեռ այդպիսին չեմ ունեցել:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
-Պատերազմի դաշտում ընկերներիս կորցնելը:
- Երբ բարկացած եք...
-Աշխատում եմ քիչ շփվել:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
-Ընտանիքս, զավակներս:
-Երբեք չեք փորձի...
-Գիտակցաբար հարազատիս կամ ընկերներիս ցավ պատճառել:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
-Տունս, մանկությունս:
- Մի բառով բնորոշեք Ձեզ:
-Երազող:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
-Արարել:
-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…
-Կշարունակեինք մեր պայքարը:
-Եթե Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…
-Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի ղեկավարն է:
-Եթե աղջիկները ծառայեն բանակում...
-Բանակում ծառայելը տղաների համար կլիներ գայթակղիչ, մթնոլորտը բանակում կդառնար ավելի լավը ու տրամադրող:
-Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին...
-Չէինք ունենա այն ձեռքբերումներն ու հաջողությունները, որոնք այսօր առկա են:
-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…
-Այդ օրն արդեն ապրել եմ:
-Այս պահին կուզենայիք...
-Պատերազմն ավարտվեր:
- Եվ վերջում...
-Երազեք, երևակայեք, մտածեք գեղեցիկ, երջանիկ ու բարի ապագայի մասին և դրանք իրականություն կդառնան: