Armday.am-ի «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ըմբշամարտիկ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:
-Երբ առավոտյան բացեցիք աչքերը...
-Ուրախացա արևով
-Օրն սկսեցիք...
-Նախաճաշով
-Սո՞ւրճ, թե՞ թեյ...
-Նայած տրամադրության
-Քաղաքականությունը....
-Հետաքրքիր արվետս է
-Հայաստանն այսօր...
-Զարգացման կարևոր փուլում է
- Հայրենիքը...
-Միակն է
-Երազում եք...
-Ունենալ հզոր հայրենիք
-Վախենում եք...
-Վախերից չեմ խոսում
- Կինը...
-Շատ ուժեղ էակ է
-Աշխատասիրությամբ...
-Շատ մեծ նվաճումների կարելի է հասնել
- Ոստիկանը...
-Անչափ կարևոր մասնագիտություն է
- Սերը....
-Ամենամեծ զգացմունքն է
- Իր, որը միշտ Ձեզ հետ է...
-Հեռախոս
-Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի...
-Չգիտեմ
- Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ...
-Շնորհակալություն
-Մի բան, որ երբեք չեք անի...
-Երբեք մի ասա երբեք
- Ձեր ամենատարօրինակ սովորությունը...
-Մանրուքներին ուշադիր եմ
-Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք...
-Քաղաքականություն
-Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները....
-Մայրս, կինս
- Գեղեցիկը Ձեզ համար...
-Բնությունը
-Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք...
-Բարձրյալ տիրոջը, ինքս ինձ
- Կյանքում երբեք չեք ների...
-Դավաճանությունը,սուտը
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
-Ռիոյի Օլիմպիական խաղերը
-Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
-Մեծ ափսոսանքներ չեմ ունեցել
- Երբ բարկացած եք...
-Աշխատում եմ շուտ հանգստանալ, քանի որ կարող ես զայրույթի պահին մեծ սխալներ թույլ տալ
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
-Ընտանիքս
- Երբեք չեք փորձի...
-Ամեն գնով հասնել նպատակիս
-Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
-Այնտեղ որտեղ իմ ընտանիքն է
- Մի բառով բնորոշեք Ձեզ:
-Աշխատասեր
-Երջանկության՝ Ձեր բանաձևը...
-Բարդ է կարճ ասել բանաձևը
-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…
-Դա անխուսափելի էր
-Եթե Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…
-Այ պահին վաղաժամ է ասել, թե ինչ կանեի
-Եթե աղջիկները ծառայեն բանակում....
-Եթե ծառայության ճիշտ ֆորմատ մտածեին,դրանից բանակը կշահեր
-Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին...
-Լրագրողները պետք է միշտ լինեն
-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…
-Հարազատներիս հետ կլինեի
-Այս պահին կուզենայիք...
-Մի փոքր հանգստանալ
- Եվ վերջում...
-Յուրաքանչյուրս մեր ամբողջ ներուժով լծվենք մեր պետության կայացմանը