Այսօր Շիրակի մարզկենտրոն Գյումրիում մեծ հանդիսավորությամբ բացվեց ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Աղասի Շաբոյանի հիշատակին նվիրված հուշատախտակը: Ներկա էին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահականը, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ:
Քաղաքապետն իր խոսքում նշեց, որ Սևյանի ակումբն են պատրաստվում վերակառուցել: Արդեն վերանորոգումից հետո այն կվերանվանվի Ա. Շաբոյանի անունով: Խոստացան նաև տեղադել ԽՍՀՄ վաստակավոր արտիստի արձանը: Իսկ այն փողոցը, որտեղ ապրել է նա, իր անունով է անվանակոչվելու: