Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ Կոնգրեսում


Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ Կոնգրեսում
Մարտ 24 11:27 2017

Մարտի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում կայցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» հոլիվուդյան ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, Վաշինգտոնում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ Նահանգներում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև ֆիլմի հեղինակները՝ ռեժիսոր Թերի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Էսրաեյլյանը:

Նույն օրը հայկական հարցերով զբաղվող Կոնգրեսի խումբը ներկայացրել է բանաձև, որում հերթական անգամ Միացյալ Նահանգների ղեկավարությանը կոչ է արել ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ինչը կկանխարգելի ռազմական հանցագործությունները և ցեղասպանությունը, որն այժմ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում:

Հայկական հարցերով հանձնախումբը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ կոնգրեսականների ստորագրահավաք էր նախաձեռնել՝ խնդրելով նախագահին ապրիլի 24–ին «ըստ արժանվույն» հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։