«Միլանի» ֆուտբոլիստը Արարատ լեռան պատկերով գլխարկ է կրել


«Միլանի» ֆուտբոլիստը Արարատ լեռան պատկերով գլխարկ է կրել
Ապրիլ 12 15:08 2019

Իտալական «Միլան» ակումբի հարձակվող Ֆաբիո Բորինիին նկատել են հայոց խորհրդանշանների՝ Արարատ լեռան և հայկական եռագույնի պատկերով գլխարկ կրելիս:

Ինչպես գրում է Rusarminfo-ն, ֆուտբոլիստի՝ հայկական դրոշի ֆոնին Արարատի պատկերով գլխարկով լուսանկարը Instagram-ում հրապարակել է նրա կինը՝ ֆոտոմոդել Էրին Բորինին:  

Ֆաբիո Բորինին «Բոլոնյա» ակումբի սան է: Նա հանդես է եկել նաև իտալական «Պարմա», «Ռոմա», անգլիական «Չելսի», «Լիվերպուլ», «Սանդերլենդ» ակումբների կազմում: 2017-ից նա հանդես է գալիս «Միլանում»: