Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն


Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Ապրիլ 11 19:39 2019

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմն առաջին մեդալները նվաճեց Եվրոպայի առաջնությունում:   Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց բոլոր մոտեցումը ի վերջո գլխավերևում պահելով 165 կգ: Հովհաննիսյանն այս ձևում զբաղեցրեց երրորդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով պոկում ձևում 4-րդն էր: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երկու մոտեցում կատարեց նախ բարձրացրեց 201 կգ, հետո 207 կգ հրումում դառնալով ոսկե մեդալակիր, իսկ Հովհաննիսյանը` 195 կգ: Երկամարտի 371 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը 360 կգ արդյունքով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: