Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին չորսաստղանի հյուրանոց է գնել: Հյուրանոցը գտնվում է Մայորկայում:
31-ամյա ֆուտբոլիստը մտադիր է վերանորոգել այն: The Sun-ի տեղեկությունների համաձայն՝ Մեսսիի հյուրանոցը կբացվի մայիսի 2-ին: Այն կոչվում է Sea Sun Fona:
4 հարկանի հյուրանցում առկա է 98 սենյակ:
Նշենք, որ արգենտինացին հյուրանոց ունի նաև Իբիցայում ու Սիտխեսում: