Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ամուսնալուծության մասին լուրերը կրկին ակտիվացել են, որը պարբերաբար, հերքել էր նրա մամուլի խոսնակը:
Hraparak.am-ի ինֆորմացիայի համաձայն՝«Դատալեքս» որոնողական համակարգում անվանի մարզիկի ամուսնալուծության հետ կապված դատարանի վճիռ կա:
Ըստ դատական տեղեկատուի, 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի դատավոր Կուբատյանը վճիռ է կայացրել, որով բավարարել է Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Աբրահամյանի՝ լուծելով նրանց ամուսնությունը։
Իմանալու համար արդյո՞ք մարզիկն ամուսնալուծվել է և կա՞ ամուսնալուծության մասին դատական վճիռը ArmDay.am-ը զրուցեց վերջինիս մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի հետ, ով ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը:
«Արթուր Աբրահամի անձնական կյանքի մասին մեկնաբանություն չեմ տալիս»,-ասաց նա:
Նշենք, որ Արթուր Աբրահամը ամուսնացել էր 2015թ. Զույգն ունի մեկ որդի: