Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին


Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին
Ապրիլ 9 16:46 2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը որակավորման փուլում գերազանցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Բուրուկովին` 14:8 հաշվով: Հաջորդիվ` քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց թուրք Ռեջեփ Թոփալին: Կիսաեզրափակչում Հարությունյանը ուժերը կչափի Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխլոպկովի հետ:

 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 2:4 հաշվով պարտվեց հույն Գեորգիոս Սավուլիդիսին: 74 կգ Վարուժան Կաջոյանը անհաջող գոտեմարտ անցկացրեց որակավորման փուլում` պարտվելով վրացի Ավտանդիլ Կենտչաձեին: 

125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը  1/8 եզրափակչում հաղթեց Լատվիայի ներկայացուցիչ Դիմիտրիուս Միխայլովսին, բայց հաջորդիվ զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Թահա Ակգուլին: