Հայաստանի լրագրողների ֆուտբոլի թիմը Հուրգադայի մրցաշարում նվաճել է արծաթե մեդալներ


Հայաստանի լրագրողների ֆուտբոլի թիմը Հուրգադայի մրցաշարում նվաճել է արծաթե մեդալներ
Ապրիլ 9 16:34 2019

 Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ավարտել է ելույթները Եգիպտոսի Հուրգադա քաղաքում ընթացող ավանդական միջազգային մրցաշարում:

Մրցումային վերջին օրը հայ լրագրողները վճռորոշ խաղում պարտվել են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներով համալրված Եգիպտոսի թիմին՝ նվաճելով արծաթե մեդալներ:

Հայաստանի լրագրողների թիմն ունի միջազգային մրցաշարերի մասնակցության մեծ փորձ։ Երեք անգամ թիմը  բրոնզե մեդալակիր է դարձել Լիտվայում միջազգային մրցաշարում, իսկ 2018-ին Երեւանում կայացած մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։ 

Եգիպտոսի միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցությանն աջակցել են «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» ընկերությունը (Air Cairo ավիաընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում) եւ «TotoGaming» բուքմեյքերական ընկերությունը։