Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի Լաս Վեգասում


Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի Լաս Վեգասում
Ապրիլ 9 12:58 2019

Punch Boxing Promotions-ը ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը մայիսի 2-ին կանցկացնի իր հերթական մենամարտը:

Լաս-Վեգասում կայանալիք WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանն ուժերը կչափի ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ: 24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեիսոնալ ռինգում անցկացրել է 10 մենամարտ, որոնցից մեկն ավարտել է ոչ-ոքի, իսկ մյուսներում հաղթանակ տարել:

Արամի համար այս մենամարտը կլինի 10-րդը: Նախորդ 8-ում Ավագյանը միայն հաղթանակներ է գրանցել, մեկ անգամ էլ մենամարտն ավարտել է ոչ-ոքի արդյունքով: