Հայ բռնցքամարտիկները Թուրքիայում երկու մեդալ են նվաճել


Հայ բռնցքամարտիկները Թուրքիայում երկու մեդալ են նվաճել
Ապրիլ 6 14:55 2019

Անապայում ավարտված Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդների հուշամրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը բրոնզե մեդալ են նվաճել: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:

Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես էին գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: