Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը երկրորդ տեղը գրավեց Եգիպտոսի Հուրգադաքաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Ապրիլի 4-5 ը տեղի ունեցած մրցաշարինմասնակցեցին լրագրողական թիմեր Հայաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից եւ Սուդանից։ Մասնակիցների թվում էր նաեւ Եգիպտոսի տուրիզմի պետականգործակալության թիմը։
Հայ լրագրողները 6 խաղերում տարան 4 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, գրանցեցին մեկ ոչ ոքիեւ 13 միավորով գրավեցին երկրորդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձած Եգիպտոսի թիմը նույնպեսհավաքեց 13 միավոր, բայց իրար միջեւ խաղերի շնորհիվ զբաղեցրեց առաջին տեղը:
Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Վահրամ Մկրտչյանը, որը մի շարք դրվագներում Հայաստանի թիմին փրկեց գոլից:
Մրցաշարն անցկացվեց շրջանաձեւ համակարգով, եւ բոլոր թիմերը 2 օրում մրցեցին իրար հետ:
Հայ լրագրողներին աջակցելու էին եկել նաեւ Եգիպտոսում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը եւհյուպատոս Ստեփան Գեւորգյանը:
Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականն ունի միջազգային մրցաշարերի մասնակցությանմեծ փորձ: Հայ լրագրողները 3 տարի անընդմեջ բրոնզե մեդալակիր են դարձել Լիտվայում անցկացվողավանդական միջազգային մրցաշարում: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են տարբերլրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հայ լրագրողները Եգիպտոս են մեկնել «Անռիվա-Տուր» ընկերության (Air Cairo ավիաընկերության միակպաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում) եւ TotoGaming-ի աջակցությամբ։