«Եվրատեսիլ-2017». Ռուսաստանի մասնակցին արգելեցին մուտք գործել Ուկրաինա


«Եվրատեսիլ-2017». Ռուսաստանի մասնակցին արգելեցին մուտք գործել Ուկրաինա
Մարտ 22 17:52 2017

Ուկրաինայի անվտանգության ծառայություններն արգելել են «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի ռուսաստանյան ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա: Այս մասին գրում է «Газета»-ն՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայային։

Նրա խոսքով՝ արգելքը Սամոյլովայի համար կգործի երեք տարի։

«Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով նրա կողմից Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ ստացված տեղեկությունները»,-գրել է Գիտլյանսկայան իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ նման խնդրի առջևկարող է կանգնել նաև Հայաստանի մասնակից Արծվիկը։ Նրան Ղրիմ այցելելու պատճառով նույնպես կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա։