Քաղաքապետարանի որոշմամբ այսօր ապամոնտաժման աշխատանքներ են սկսվել Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարաներում:
Սրճարանների ղեկավարությունը բողոքում են, որ իրենց հետ ոչ -ոք չի հանդիպել քաղաքաետարանից, և քննարկել ապամոնտաժման հետ կապված հարցեր: Նրանք գրություն են ուղարկել քաղաքապետարան սակայն որևէ արձագանք չեն ստացել:
«Քաղաքապետը կանաչապատման աշխատանքներ է սկսել, բայց ավելի լավ կլինի, որ այն սկսի իր տան մոտից: Մեր պայմանագիրը վերջանում է 2026 թվականին: Սրճարանի փակվելով կրչատվում են մեծ թվով աշխատատեղեր, էլ չասեմ՝ մատակարարների մասին: Այսպե՞ս են օգնում ոտքի կանգնել»,-ասաց «Շոկոլադնիցա» սրճարանի մենեջերը:
Սրճարանի աշխատակիցներն իրենց բողոքի ակցիայի շրջանակում պարբերաբար միանում են «Կարգին Հայկո»-ի հումորային ելույթներից մի քանիսը որտեղ նա ներկայացնում էր, թե ինչպիսին կլինի, եթե մի օր քաղաքապետ լինի:
Մանրամասները՝ տեսանյութում: