Ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են


Ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են
Մարտ 3 09:51 2019

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները:

 

Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։

 

 

Ըստ քաշային կարգերի չեմպիոնների դարձան՝

 

55 կգ Գևորգ Սուքիասյան

60 կգ Սահակ Հովհաննիսյան

63 կգ Հրաչյա Պողոսյան

67 կգ Հայկ Մելիքյան

72 կգ Ամոյան Մալխաս

77 կգ Վահե Պողոսյան

82 կգ Կարեն Խաչատրյան

87 կգ Հակոբ Բաղդասարյան

97 կգ Տիգրան Համբարձումյան

130 կգ Սամվել Սիմոնյան

 

Երիտասարդների ընտրանին մարտի 15-18-ը կմեկնի Ղրիմ՝ միջազգային մրցաշարի մասնակցելու։ Մարտի 20-28-ն էլ՝ կարճ ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում։