Ըմբիշ Մաքիսմ Մանուկյանը դուրս է եկել Բուլղարիայի մրցաշարի եզրափակիչ


Ըմբիշ Մաքիսմ Մանուկյանը դուրս է եկել Բուլղարիայի մրցաշարի եզրափակիչ
Մարտ 2 11:40 2019

 Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկել են Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում։

 Ռուսե քաղաքում ընթացող մրցաշարում 87 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հասել է եզրափակիչ։ 

Մինչև այս նա հաղթել է Չինաստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներին, ինչպես նաև 7։0 հաշվով առավելության է հասել Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցչի՝ Արթուր Շահինյանի նկատմաբ։ Եզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի ճապոնացի  Մասատո Սումին։

Շահինյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Ջունկի Նա (Չինաստան) - Մուսթաֆա Մեթվալի (Եգիպտոս) զույգի հաղթողի հետ։

82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար միմյանց դեմ կպայքարեն Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Սարգիս Քոչարյանն ու Էդուարդ Սարգսյանը։