Նեյմարը սկսել է լաց լինել Մեսսիի մասին խոսելիս


Նեյմարը սկսել է լաց լինել Մեսսիի մասին խոսելիս
Փետրվար 26 10:40 2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սկսել է լաց լինել` խոսելով Լիոնել Մեսսիի աջակցության մասին, երբ բրազիլացին խաղում էր «Բարսելոնայում»:

 

«Հիմա ես բոլորին կպատմեմ: Երբ ես օգնության կարիք ունեի, աշխարհի լավագույն խաղացողն ինձ աջակցեց:

 

Կարո՞ղ է Մեսիին համոզել ինձ վերադառնալ: Դժվար է, շատ դժվար է ասել: Ազնվորեն, շատ դժվար է, որովհետև Լեոն «Բարսելոնում» ինձ համար հատուկ մարդ էր:

 

Երբ ես տեղափոխվեցի կատալոնական ակումբ, նա ասաց, որ այնտեղ է ինձ օգնելու համար»,- ասել է Նեյմարը Esporte Espectacular-ի հետ զրույցում: