Պաշտոնական. Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը նոր ակումբ ունի


Պաշտոնական. Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը նոր ակումբ ունի
Փետրվար 24 18:58 2019

Հայաստանի Ազգային հավաքականի թեկնածու, հարձակվող Գեղամ Ղադիմյանը կարիերան կշարունակի Կիևի «Արսենալում»: Ուկրաինայի Պրեմիեր-լիգայի պաշտոնական կայքում «Արսենալի» հայտացուցակում բացի Ղադիմյանից ևս 8 ֆուտբոլիստի անուն է ավելացել: Հայ ֆուտբոլիստի վերջին ակումբը «Վորսկլան» էր, որտեղից հեռացավ այս տարվա սկզբին: Կիևի «Արսենալը» ՈՒՊԼ-ի 18 տուրերից հետո գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում՝ ունենալով ընդամենը 8 միավոր: