Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել է Թուրքիայում


Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել է Թուրքիայում
Փետրվար 18 18:31 2019

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Բալկանյան երկրի առաջնությունում, որն ընթանում է Թուրքիայում:

Հավաքականի անդամ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը, գրանցելով 7,25 մետր արդյունք, գրավել է երրորդ տեղը` արժանանալով բրոնզե մեդալի:

Նախօրեին եռացատկորդ Լևոն Աղասյանը, գրանցելով 16.71 մետր արդյունք, դարձել էր մրցաշարի հաղթող: Աղասյանն արդեն 4-րդ անգամն է, ինչ հաղթողում է այս մրցաշարում: