Կառավարության անդամներն ու «Իմ քայլի» պատգամավորները ֆուտբոլ են խաղում


Կառավարության անդամներն ու «Իմ քայլի» պատգամավորները ֆուտբոլ են խաղում
Փետրվար 18 10:21 2019

Պատգամավորների ու կառավարության անդամների համար կիրակին դարձել է առողջ ապրելակերպը խրախուսելու օր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սփյուռքի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Հույս ունեմ, որ ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում սրանով թեկուզև աննշան, բայց կնպաստենք սույն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին»,-գրել է նա: