Արամ Խաչիկյանից հացադուլի մասին դիմում չենք ստացել,և չենք կարող նրան հացադուլ հայտարարած բանտարկյալ համարել: Այս մասին ArmDay.am-ին հայտնեցին ՔԿՎ-ից՝ անդրադառնալով մամուլի հրապարակամանն այն մասին, որ ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել:
«Քանի դեռ դիմում չենք ստացել, ինչ-որ համապատասխան քայլեր չենք կարող ձեռնարկել. առանձին խուց և այլն»,-ասաց ՔԿՎ մամլո խոսնակ Նոնա Նավիկյանը:
Հիշեցնենք` Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 12-ին, հացադուլ է հայտարարել ցմահ ազատազրկման դատապարտված, 39-ամյա Արամ Հարությունի Խաչիկյանը, ով խնդրում է պատկան մարմիններին՝ վերանայենլ իր նկատմամբ հարուցված քրեական գործն ու կայացված դատավճիռը։
Նշենք, որ վերջինս դատապարտվել է Երևանի Աթոյան փողոցում 2006 թվականին սպանություն կատարելու կասկածանքով և դատարանի կողմից կայացվել է ցմահ ազատազրկման դատավճիռ։