Բրիտանական «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր
նախախաղային մարզում է անցկացրել թիմակիցների հետ, ինչը կապված է այսօր սպասվող կարևոր խաղի հետ: Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղարկության 25-րդ փուլում «Արսենալն» այս երեկո հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Մխիթարյանը «Արսենալի» խաղերին չի մասնակցում դեկտեմբերից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ գավաթային խաղում:
