Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա (լուսանկարներ)


Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա (լուսանկարներ)
Հունվար 24 22:14 2019

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա: 

Հայ ֆուտբոլիստն այսօր լուսանկարներ է հրապարակել մարզումից: 

Չնայած մարզումներին, կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալի» առաջիկա հանդիպումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ունայ Էմերին:

 

 

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի Գավաթի՝ «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում: 

Նշենք, որ «զինագործները» վաղը՝ հունվարի 25-ին, Անգլիայի Գավաթի շրջանակում կհյուրընկալեն «Մանչեսթեր Յունայթեդին»: