Տիգրան Բարսեղյանը կխաղա ղազախական ակումբում


Տիգրան Բարսեղյանը կխաղա ղազախական ակումբում
Հունվար 24 15:13 2019

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը նոր ակումբ ունի:

 Բարսեղյանը պայմանագիր է կնքել ղազախական «Կայսար» ակումբի հետ: Պայմանագրի մանրամասներից ոչինչ հայտնի չէ:

Տիգրան Բարսեղյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին Երևանի «Բանանց» ակումբում: Այնուհետ հանդես է եկել «Գանձասար», «Միկա» թիմերում: Ինչպես նաև մակեդոնական «Վարդար»-ում: 2016 թվականից Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ է: