Արագ շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Հայկ Մ. Մարտիրոսյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Շանթ Սարգսյանը, որը հաղթողից հետ է մնացել կես միավոր: Երրորդ տեղը գրավել է Արամ Հակոբյանը՝ 6.5 միավոր: Նա լրացուցիչ ցուցանիշով է առաջ անցել 6.5-ական միավոր վաստակած եւս 6 շախմատիստներից:
Հիշեցնենք, որ դասական շախմատի Հայաստանի առաջնությունում Հայկ Մ. Մարտիրոսյանը չէր կարողացել պաշտպանել չեմպիոնի կոչումը՝ գրավելով երկրորդ տեղը: Տիտղոսը նվաճել էր Արման Փաշիկյանը:
Չեմպիոնների եւ մրցանակակիրների պարգեւատրությունը կատարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: