«Լոռին» ու «Բանանցը» չպարզեցին հաղթողին


«Լոռին» ու «Բանանցը» չպարզեցին հաղթողին
Հունվար 23 18:13 2019

Երեւանի «Բանանցը» հունվարի 23-ին ընկերական խաղում ընդունեց Վանաձարի «Լոռիին»: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Սա Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի երկրորդ խաղն էր «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Գյումրեցի մասնագետի նորամուտի խաղում «Լոռին» հունվարի 20-ին 6:0 հաշվով հաղթել էր Հայաստանի Առաջին խմբի ներկայացուցիչ Երեւանի «Լոկոմոտիվին»:

Ֆոտո՝ «Լոռիի» մամուլի ծառայություն