«Բորուսիայից» մինչև «Արսենալ.Օբամեյանգը շնորհավորել է Մխիթարյանին


«Բորուսիայից» մինչև «Արսենալ.Օբամեյանգը շնորհավորել է Մխիթարյանին
Հունվար 21 23:24 2019

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Ինստագրամում շնորհավորել է ակումբակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը հունվարի 21-ին նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը:

Օբամեյանգը նաեւ լուսանկարներ է հրապարակել Մխիթարյանի հետ՝ Դորտմունդի «Բորուսիայում» եւ «Արսենալում» գոլեր նշելու պահերից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ստացած ոտքի կոտրվածքից հետո Մխիթարյանը հունվարի 10-ին վերսկսել է մարզումները մարզասրահում անհատական ծրագրով: Սպասվում է, որ առաջիկա օրերին Մխիթարյանը կվերադառնա «Արսենալի» ընդհանուր խումբ: