34 տարեկան հասակում մահացել է ամերիկացի գեղասահորդ Ջոն Քաֆլինը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Գեղասահքի ասոցիացիան։
«Մենք ցնցված ենք Ջոնի մահվան մասին լուրից։ Մենք խորապես ցավակցում ենք նրա հորը՝ Մայքին, քրոջը՝ Անջելային և նրա ընտանիքի մյուս անդամներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Մարզիկի քույրը իր ֆեյսբուքում գրել է, որ Քաֆլինը ինքնասպան է եղել։ «Իմ հրաշալի, ուժեղ և զարմանալի եղբայրը ինքնասպան է եղել այսօր։ Ես խոսքեր չունեմ։ Ես քեզ սիրում եմ, Ջոն»,- խոստովանել է Անջելան։