2018թվականի երկրորդ կիսամյակից սկսած, կարելի է ասել, որ մեկ մեքենայի մաքսազերծման արժեքը, կամ հարկային բեռը զգալիորեն նվազել է, որը արդյունք է նրա, որ ոչ թե մաքսային արժեք է կիրառվել, այլ՝ ինվոյսային: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Հունվարի մեկից որևէ բան չի փոխվել, միայն ներմուծվել է նոր գործիք: Անձիք, ովքեր մեքենա են ձեռք բերում դրսում և ունեն արժանահավատ ինվոյս, որևէ խնդիր չունեն արժանահավատ գնահատվող ինվոյսի հիման վրա մաքսային ձևակերպման:Որպեսզի մեր քաղաքացիները ունենային շատ ավելի բարենպաստ արժեք մաքսազերծման համար,զանազան կազմակերպությունների միջոցով փորձել են ձեռքբերել այդպիսի ինվոյսներ:Մենք զերծ ենք պահել մեր քաղաքացիներին ավելորդ գումար վճարելու և ոչ արժանահավատ ինվոյսներ ձեռքբերելու առումով»,-ասաց ՊԵԿ նախագահը: