2018-ն ուզում էր «գլուխս ուտել», բայց Աստված ինձ հետ ինչ-որ ծրագրեր ունի. Անի Քոչար (լուսանկարներ)


2018-ն ուզում էր «գլուխս ուտել», բայց Աստված ինձ հետ ինչ-որ ծրագրեր ունի. Անի Քոչար (լուսանկարներ)
Հունվար 8 22:30 2019

2018 թվականն այլևս անցյալ  է Անի Քոչարի համար: Նա հաղթահարել է ծանր հիվանդությունն ու դասեր քաղել կյանքի հարվածներից: ArmDay.am-ի հետ զրույցում Անի Քոչարը, ով արդեն հինգ տարի բնակվում է Գերմանիայում, խոսել է կյանքից, սիրուց,դաժան փորձություններից, որոնցով անցել է և վերջապես հավատի մասին, որը նրան փրկել է:

-Սիրո՞ւմ եք Ամանորը,  և ինչո՞ւ:

-Այո շատ եմ սիրում Ամանորը, հակտապես՝ Սուրբ ծնունդը: Այն ինձ համար շատ կարևոր խորհուրդ և նշանակություն ունի:

-Որտե՞ղ եք անցկացրել Ամանորը:

-Հոլանդիայում՝ մորաքրոջս և մորեղբորս ընտանիքի հետ: Օտարության մեջ, բայց հարազատ մարդկանց հետ:

-Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

-Աստծո լույսը քո մեջ կրելու և տարածելու խորհուրդն է, քանի որ կյանքը գնալով դաժան ու գորշ է դառնում:

-Ամանորյա ամենատպավորված նվերը:

-Նվերն ինչ առիթով էլ լինի, ես նվերները քննել չեմ սիրում: Եթե դա նվեր է, արդեն իսկ շնորհակալ եմ և նվիրողից և նվերից:Խնդիրն այն չէ՝ այն որքանով արժեքավոր, կամ պիտանի է, այլ այն, որ մարդիկ ուշադրություն են հատկացրել և ցանկացել են հաճելի մի բան անել:

-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ ամենաքիչը։

-Հայկական հյուսրասիրությունը, հայկական ավանդական առատ սեղանները:

-Ձմեռ պապ գոյություն ունի՞:

-Եթե վերադառնամ մանկություն, ինձ համար բավաանին երկար գոյություն է ունեցել Ձմեռ պապին և ես շատ մեծ սրտի  թրթիռով եմ սպասել Ձմեռ պապին: Այս տարի իմ Ձմեռ պապիները իմ բժիշկներն էին, ովքեր Ամանորից առաջ ինձ նվեր արեցին՝ասելով, որ բոլոր հետազոտությունների արդյունքները շատ լավ են և հագնիստ խղճով գնամ Ամանորը նշելու: 

-Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:

-Պատանեկության տարիներին, երբ առատ ձյուն էր գալիս:

-2019-ի Ձեր երազանքը:

-Առողջ լինել, որ որդուս ու ընտանիքիս կողքին լինմ,շարունակեմ իրականացնել այն ծրագրերը, որոնք ունեմ: Երազում եմ որ ոչ միայն ես, այլև բոլորը առողջ լինեն:

-Ո՞ր գույնը կասոցացնեք Ամանորի հետ։

-Կարմիր, սպիտակ:

-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել  եք երբևէ:

-Նման իրավիճակներ շատ են եղել, բայց դժվարանում եմ հիշել (քիմիոթերապիաներից հետո ես հիշողության և խոսքի խնդիր ունեմ): Քույրերիցս մեկն ԱՄՆ-ում է բնակվում և մենք երկու տարին մեկ անգամ հանդիպում ենք: Մի անգամ, երբ զանգեցի, որ քրոջս հետ խոսեմ, նրա դուստրը վերցրեց հեռախոսն ու ասաց՝ մամ, արի Անի Քոչարն է զանգել: Այդ դեպքը մենք միշտ հիշում ու ծիծաղում ենք, որ նա ինձ այդպես պաշտոնական ներկայացրեց:

-Ի՞նչ էիք ցանկացել 2018-ից և ի՞նչ տվեց այն Ձեզ: 

-Գեղեցիկ ու լուսավոր նվիրական բաներ էի խնդրել: 2018-ը կես կատակ, կես լուրջ, ուզում էր գլուխս ուտել, բայց դա նրան չհաջողվեց: Մեծ ակնկալիք ունեմ և 2019-ից: Ամուր առողջություն եմ ուզում: Դրական էր նաև, որ կրթությունս վերջացրի, երկու դիպլոմ ստացա, որոնք միջազգային բնույթ են կրում, և աշխահի ցանկացած անկյունում կարող եմ աշխատել իմ մասնագիտությամբ:

-Կա՞ ինչ-որ բան, որի համար ափսոսում եք:

-Շատ բաներ կան: Հիվանդությունիցս հետո, երբ շատ ժամանակ ունեի ինքս ինձ հետ մենակ մնալու, դրանց թիվն էլ ավելի մեծացավ: Երբ զբաղված ես լինում, հաճախ չես կարողանում շատ բաներ ճիշտ գնահատել,վերարժևորել: Անսխալական մարդ չկա, հուսամ՝ հետագայում կրկին ափսոսելու առիթ չեմ ունենա:

-Կուզեիք, որ այս պահին…

-Այքան առողջ լինեի, որ կարողանայի հայրենիք վերադառնալ: Շատ եմ կարոտում:

-Եթե կյանքը նորից սկսելու հնարավորություն ունենայիք….

-Այնքան քայլեր կան, որ այլ կերպ կանեի, շատերին թույլ չէի տա իմ կյանք մտնել: Ես վերածնվել եմ, ու նորից ապրելու հնարավորություն ունեմ, հիմա փորձում եմ անել այնպես, որ չսխալվեմ:

-Եթե կախարդական փայտիկ ունենայիք…

-Կուզեի, բոլորը առողջ լինեին, չհիվանդանային, որբ մանուկները մանկատանը  չհայտնվեին, և որպեսզի բոլորը լինեին իրենց սիրելիների ու հարազատ մարդկանց կողքին ու չիմանային, թե ինչ է կարոտը: Որ աշխարհում խաղաղություն լիներ, որ երեխաները քաղաքականության զոհ չդառնային:

-Ձերմ մանկության երազանքը..

-Հայտնի լրագրող և մանեկենուհի դառնալ էի երազում, որն ինչ-որ չափով կարծում եմ իրականացել է: Նաև երազել եմ, որ թափառող կենդանիները պաշտպանված լինեն մեր երկրում:

-Երբ իմացաք, որ հիվանդ եք….

-Կարծես ողջ աշխարհը փլվեց գլխիս: Չնայած վատ զգացողությանս, արյան քաղցկեղն ամենավերջին տարբերակն էր, որ կարող էի մտածել: Երբ հիշում եմ այդ մղձավանջային ամիսները,երբ չի կարողանում սնվել, խոսել, քայլել,ինձ թվում էր երբեք չեմ վերականգնվի, բայց կյանքը հակառակը ցույց տվեց:

-Կյանքը…

-Կարճատև շնորհ է մեզ տրված,իսկ թե հետո ինչ է մեզ սպասվում, հայտնի չէ:

-Սերը…

Շարժիչ ուժ է: Երբ սիրահարված չեմ, չեմ կարողանում աշխատել, մտածել: Սերն ապրելու արարելու գործելու խթան է: Կապ չունի, թե ում նկատմամբ է սերը:

-Ժամանակը…

-Փոփոխական հեղհեղուկ անորսալի մի բան է: Ինձ այն երբեք չի բավականեցրել:

-Ատում եք…

-Աշխատում եմ չատել: Ամեն բան, ինչ գոյություն ունի, ուրեմն գոյություն ունենալու իրավունք ունի: Պետք է պայքարենք լավի համար, որ վատը քիչ մնա:

-Սիրում  եք….

-Ծնողներիս,որդուս, քույրերիս, հայրենիքս, մեր լեզուն, խոհանոցը, ճամփորդել, երաժշտություն: Սիրում եմ անգամ  ինձ ցավ պատճառողներին: Սիրում եմ սիրել, սիրում եմ Տիրոջը, ով ինձ ևս մեկ հնարավորություն տվեց ապրելու:

-Բժիշկները…

-Բարդ ու երկար խոսելու թեմա է:

-Հավատը…

-Եթե չլինի հավատ, մարդ անգամ քնից չի արթնանա: Հավատն արթնացնում է, օգնում է այս դաժան աշխարհում գոյատևել:

-Երեխան…

-Երեխաներն իմ թուլութունն են: Երբ երիտասարդ էի, երազում էի 4-7 երեխայի մասին, սակայն ունեմ իմ միակին՝ Դավիթին:

-Զգում եք, որ ….

-Տերն ինձ հետ ինչ-որ ծրագիր ունի,որը կպարզվի ավելի ուշ, բայց այն, որ պատահական չէր իմ երկրորդ ծնունդը,  միանշանակ է:

-Կինը…

-Կախարդական էակներ են, բարի կախարդուհիներ:Նրանք ամեն ինչ հասցնում են:

-Վախը…

-Մի զգացում է, որը խանգարում է մարդուն ապրել, առաջ շարժվել, վատ իրավիճակների մեջ է գցում: Վայ նրան, ով կընկերանա այդ զգացման հետ:

-Հուսահատությունը...

-Անխուսափելի մի բան է, դրանից լավ բան չի սպասվում:

-Հույսը…

-Հավատի նման ապրեցնում է:

-Ընկերները….

- Լավ ընկերներ շատ ունեմ: Շնորհակալ եմ, որ նրանք միշտ իմ կողքին են:

-Ի՞նչ կմաղթեք ընթերցողին:

-Փորձեն ապրել, ոչ այնպես, ինչպես բոլորը: Բոլորի նման ապրել շատ հեշտ է: Փորձեք գտնել քո տեսակը յուրահատկությունը, եսը: Լույս վառ պահել և տարածել: 

Կարինե Գևորգյան