Արևմտյան Հայաստանի հավաքականն, ինչպես հայտնի է, հունվարի 3-10-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում ուսումնամարզական հավաքի շրջանակում երկու ընկերական հանդիպում է անցկացնելու:
Այսօր՝ հունվարի 5-ին, Արևմտյան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ընկերկան խաղում կմրցեն ֆրանսիական «Նիմ» ակումբի, իսկ հունվարի 9-ին՝ «Տուլոնի» հետ:
Արևմտյան Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է ներկայացրել թիմի մարզումներից: