2018 թվականն իր տեղը զիջեց 2019-ին: Թե ինչպիսին էր նախորդ տարին Մարիա Բարաղամյանի համար ու ինչ ակնկալիքներ նա ունի 2019 թվականից, ArmDay.am-ը ներկայացնում է հարցազրույցի տեսքով:
-Սիրու՞մ եք Ամանորը և ինչու՞:
-Շատ եմ սիրում Ամանորը, քանի որ ամենաընտանեկան ու ամենաջերմ տոնն է: Այդ տոնին մարդկանց սրտերը ջերանում են, և նրանք իրար հանդեպ ավելի բարի են դառնում:
-Որտե՞ղ անցկացրիք Ամանորը:
-Ամանորը միշտ անց եմ կացնում ծնողներիս հետ հայրական տանը,բայց այս տարի բացառություն է. Ամբողջ տարի շատ եմ ճանապարհորդել և տարին ամփոփեցի Վրաստանում:
-Ի՞նչ եք անում 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:
-Արագ-արագ պատրաստվում եմ, որ բաց չթողնեմ 12-ի զարկերը:) Մտովի ամփոփում եմ ողջ տարվա անցուդարձը ու երազանքներ պահում:
-Ո՞րն է նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:
Իհարկե, Ամանորի գեղեցկուհին՝ տոնածառը:
-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:
-Այն ամենը, ինչ պատրաստվում է մայրիկիս ձեռքերով, ինձ համար ամենասիրելին է:
-Ամենասիրելի պահը Ամանորի հետ կապված:
-Տոնածառը զարդարելը և հարազատ մարդկանց համար նվերներ պատրաստելը:
-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:
-Ինչ պատրաստում է մայրս: Իսկ ընդհանրապես շատ եմ սիրում ձևավորել Ամանորի սեղանը, նախապես մանրակրկիտ կերպով ուսումնասիրում եմ այդ տարվա խորհրդանիշները, գույները։ Սիմվոլիզմին ու դետալներին նշանակություն եմ տալիս։
-Տոների ընթացքում հետեւո՞ւմ եք Ձեր քաշին:
-Առհասարակ առողջ ապրելակերպին աշխատում եմ հետևել ողջ տարվա ընթացքում: Իսկ տոների ընթացքում հատուկ չեմ կենտրոնանում դրա վրա:
-Ամանորի ամենասպասված նվերը:
-Ինչ-որ նվերի չեմ սպասում, ավելի շատ ակնկալում եմ երազանքներիս ու նպատակներիս իրականացում:
-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:
-Դրական մտքեր, ուրախություն, երջանկություն և ժպիտ:
-Ամենաուրախ ու ամենատխուր Ամանորը, որը ունեցել եք։
-Փառք Աստծո, տխուր Ամանոր չեմ ունեցել :Չեմ կարող առանձնացնել, բոլոր տարիներին յուրահատուկ եմ անցկացրել:
-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ամենաքիչը։
-Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն անուն է ստացել։
Սիրում եմ այն ամենը, կլինի խոհանոցի բաղադրիչ, թե տոնածառի ձևավորում, ինչը հայկական է և տանում է մեզ դեպի մեր ավանդույթները։
Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Հետևաբար, սիրում եմ, երբ որևէ ուտեստ իր մեջ նման խորհուրդ է պարունակում, պատահմամբ գտնում ես դրամ գաթայի, իշլի քյուֆթայի մեջ։
-Ձմեռ պապ գոյություն ունի՞:
-Այո, ես հավատում եմ նրա գոյությանը:
-Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:
-Երբ ձյուն է տեղում, ես միշտ ձնեմարդ եմ պատրաստում ընկերներիս հետ: Սիրում եմ մանկությունը հիշեցնող այս շրջանը:
-2019-ի Ձեր երազանքը:
-Երազանքներիս մասին չեմ սիրում բարձրաձայնել: Ամանորի գիշերը ես մտքումս այն պահեցի, և վստահ եմ, որ 2019-ը այն ինձ կնվիրի:
-Ամանորի մասին Ձեր ամենասիրելի ֆիլմը:
- Ֆիլմեր շատ եմ սիրում դիտել, և Ամանորի հետ կապված բոլոր ֆիլմերը սիրում եմ նորից վերադիտել Ամանորի օրերին; կառանձնացնեմ Реальная любовь, Пережить Рождество, Один дома-ն, ինչպես նաև հեքիաթային և ֆանտաստիկայի ժանրի բոլոր ֆիլմերը։
Ֆիլմերը օգնում են չկորցնել ներսի հեքիաթը և սնում են երևակայությունը, ինչն անհրաժեշտ է աշխատանքում ստեղծագործելու համար։
-Ո՞ր գույնը կասոսցացնեք Ամանորի հետ:
-Կանաչի և կարմիրի համադրությունը:
-Ե՞րբ եք վերջին անգամ սրտանց ուրախացել:
-Ես ինձ համարում եմ դրական մարդ և միշտ աշխատում եմ, որ ուրախության մի մասնիկ լինի ամեն րոպեում:
-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել եք Ամանորին:
-Զավեշտալի չէի ասի, բայց միշտ ինչ-որ ակցիայի եմ մասնակցում, որն ուրախացնում է մարդկանց:
-Կուզեիք, որ այս պահին...
-Ունենայի այնպիսի գերմարդկային հատկություններ, որոնց միջոցով բազմաթիվ մարդկանց երազանքները կիրականացնեի:
- Ի՞նչ էիք ցանկացել 2018-ից եւ ի՞նչ տվեց այն Ձեզ։
-Թե ինչ էի ցանկացել, կպահեմ մտքումս, քանի որ երջանկությունը լուռ է սիրում։ 2018-ին մարդկային բացահայտումներ եղան, կյանքի ռիթմի որոշակի փոփոխություններ, նոր երկրներում լինելու հնարավորություն տրվեց, նոր մարդկանց գտնելու ու բացահայտելու։ 2018-ը հնարավորություն տվեց վերագնահատելու այն մարդկանց,ովքեր կան իմ կողքին: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, վերարժևորման և վերագնահատման տարի էր։ Տարի, որ շատ լավ դասեր տվեց, ինչի համար շնորհակալ եմ
:-Ի՞նչ թողեց Ձեզ անցնող տարին:
-Հիշողությունների վառ գունապնակ իմ կյանքի պատմության գանձարկղում:
-2018 թվականին Ձեր թերացումը:
-Ես միշտ ինքնակատարելագործման գործընթացի մեջ եմ և աշխատում եմ միշտ տեսնել՝ ինչ բացթողումներ ունեմ և շտկել դրանք:
-Կա՞ ինչ-որ բան, որի համար ափսոսում եք:
-Առհասարակ, աշխատում եմ ապրել այնպես, որ ոչ մի քայլի համար չափսոսեմ, բայց այս տարի ափսոսում եմ, որ ժամանկ եմ վատնել նրանց վրա, ովքեր արժանի չեն եղել դրան:
-Թեմա, որի շուրջ ժամերով կխոսեք տարվա բոլոր օրերին:
-Ես ավելի շատ սիրում եմ լսել, քան խոսել, այդպես ավելի լավ եմ ճանաչում դիմացինիս:
-Քաղաքականությունը...
-Քաղաքականությունից չեմ ուզում խոսել, քանի որ Ամանորը տոնական և գեղեցիկ հրաշքներով լի մի պահ է և չեմ ուզում խոսել քաղաքականությունից:
-Կինը քաղաքականության մեջ....
-Մերկել, Մաթվիենկո:
- Տարվա մարդը:
-Հայ մարդը:
-Տարվա բառը:
-Մտահոգ:
-Տարվա արտահայտությունը:
-Լավ է լինելու:
-Տարվա քաղաքական գործիչը:
-Վ. Պուտինը:
- Ձեզ քննադատողները:
-Առողջ քննադատությունը ես միշտ ընդունում եմ: Իսկ բամբասողներին մաղթում եմ լավատեսություն, սեփական կյանքը սիրելու հատկություն:
- Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:
-Բոլորին մաղթում եմ խաղաղություն, ջերմություն, բարություն և որ մարդիկ մարդասեր լինեն, ոչ թե մարդատյաց: 2018-ին շատ էր անհանդուրժողականությունը, ֆեյքային պատերազմները:Կցանկանամ, որ մարդիկ իրենց շրջապատեն դրականով, չնախանձեն, քանի որ դրանով նրանք առաջին հերթին վնասում են իրենց առողջությանը: Կյանքը բումերանգ է.այն ինչ անում ես, տիեզերքը կրկնապատկում և ուղարկում է քեզ: