Հիմա կյանքին ուրիշ կերպ եմ նայում, շատ բաներ սառել են իմ մեջ. Սոնա Շահգելդյան (լուսանկարներ)


Հիմա կյանքին ուրիշ կերպ եմ  նայում, շատ բաներ սառել են իմ մեջ.  Սոնա Շահգելդյան (լուսանկարներ)
Հունվար 2 17:00 2019

2018 թվականն իր տեղը զիջեց 2019-ին: Թե ինչպիսին էր նախորդ տարին  երգչուհի Սոնա Շահգելդյանի համար ու ինչ ակնկալիքներ ունի 2019 թվականից, ArmDay.am-ը ներկայացնում է հարցազրույցի տեսքով:

-Սիրո՞ւմ եք Ամանորը,  և ինչո՞ւ:

-Այո, սիրում եմ Ամանորը: Թեև մեկ տարի էլ ենք մեծանում, բայց ես շատ եմ սիրում այս տոնը, հատկապես՝ Սուրբ  Զատիկը:

-Որտե՞ղ անցկացրիք Ամանորը:

-Ամեն անգամ տարբեր  տեղեր եմ նշեղ: Պատահել է, որ դիմավորել եմ մեքենայի մեջ, ճանապարհին,բեմում, բայց հիմնականում՝ Երևանում:

-Ի՞նչ եք անում ժամը 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:

-Մասնակցում էի մայրաքաղաքի տոնական համեգին: Պատահել է, որ դիմավորել եմ մեքենայի մեջ, ճանապարհին,բեմում:

-Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

-Տոնածառը: Ես շաատ եմ սիրում այն զարդարելու  պահը: Տարիներ առաջ այլ կերպ էի դիմավորում, հիմա երբ բալիկս ամեն բան հասկանոմ է, այլ կերպ եմ դիմավորում:

-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

-Սիրում եմ, երբ Նոր տարվա սեղանը լինում է ավանդական: Ինքս էլ շատ եմ սիրում պատրաստել և մեծ սիրով եմ պատրաստում տոնական սեղանը: Բլինչիկն ու տոլման պարտադիր են մեր սեղանին:

-Ամենասիրելի պահը Ամանորի  հետ կապված:

-Երբ խփում է 12-ը և ղողանջում  են տոնական զանգերը:Այդ ժամանակ նաև շատ հուզվում եմ:

-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:

-Բլինչիկն ու տոլման պարտադիր են մեր սեղանին:

-Ամանորի ամենասպասված նվերը:

-Կարևորը՝ սիրելի մարդուց ու սիրով  ընտրված նվեր լինի: 

-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որևէ մեկի տւն այցելելիս:

 -Ես շատ եմ սիրում նվերներ նվիրել: Ինձ հետ վերցնում եմ քաղցր, խմիչք և իհարկե, ծաղիկներ:

-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ ամենաքիչը։

-Ես սիրում եմ, երբ Ամանորը  ավանդական ձևով նշում են ընտանիքի հետ, հայրենիքում: Ամանորը ընտանեկան տոն է:

-Ձմեռ պապ գոյություն ունի՞

-Այո, Ձմեռ պապ գոյություն ունի:

-Վերջին անգամ ձնեմարդ  ե՞րբ եք պատրաստել:

-Մի քանի օր առաջ եմ պատրաստել:

-Ո՞ր գույնը կասոցացնեք Ամոնորի հետ։

 -Կարմիրը, կապույտը,սպիտակը:

-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել  եք Ամանորին:

-Զավեշտալի պահերն ինձնից անպակաս են և կապ չունի, թե տարվա որ օրն է, տոն է, կամ մեկ այլ առիթ:

-Կուզեիք, որ այս պահին…

-Ձյուն տեղա: Ես Ամանորը չեմ պատկերացնում առանց ձյան:  Շատ եմ սիրում ձմեռը:

-Ի՞նչ էիք ցանկացել 2018-ից և ի՞նչ տվեց այն Ձեզ: 

-2018-ը իրադարձություններով լի էր և՛ իմ, և՛ հայ ժողովրդի համար:Պատմական պահեր ապրեցինք, որը մոռանալ չի լինի: Դրանում ես  նաև իմ լուման ունեմ: Եղան իհարկե, կորուստներ, կուզենամ, որ կորւստներ չլինեն:

-Կա՞ ինչ-որ բան որի համար ափսոսում եք:

-Ես  իմ արած ոչ մի բանի համար  չեմ ափսոսում, բայց վերջերս սկսել եմ ափսոսել, որ ավելի շատ եմ նվիրվում մարդկանց, քան պետք է: Հիմա կյանքին ուրիշ կերպ եմ նայում.շատ բաներ ինձ մոտ մահացել, սառել են:

-Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:

-Այն ինչ ցանկանում եմ ինձ, մաղթում եմ նաև իմ հայ ժողովրդին: Թող խաղաղություն լինի և իմ հայզ ազգը լավ ապրի: