Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում ժողովրդի հետ հանդիպմանն ասաց, որ պատասխանատվություն կկրի այնքանով, որքանով կվստահեն իրեն:
«Ինձ համար չեմ ձայներն ուզում, որքան կքվեարկեք, այդքան էլ կպահանջեք: Ամեն ինչ ժողովրդի համար է. ներդրումներն էլ,այլ հարցերին լուծում տալն էլ.ամեն ինչ: Ծառուկյանը միշտ իր խոսքի տեր մարդ է, մեր խոսքը գործ է, մենք ինչին կպել ենք կանաչել է»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:
Հանդիպման ավարտին աբովյանցիները հարցեր ուղղեցին և նամակներ փոխանցեցին Գագիկ Ծառուկյանին: վերջինս պատասխանեց հարցերին և խոստացավ լուծում տալ խնդիրներին, բայց քարոզարշավի ավարտից հետո, որպեսզի այդ քայլը որպես կաշառք չդիտվի մյուսների կողմից: