Բաղրամյան 26-ում այսօր կայացավ ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություն:
Այս տարի մրցանակաբաշխությունն անց է կացվում 14-րդ անգամ՝վերանվանվելով Տտ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի:
Մրցանակաբաշխությանը մասնակցել է 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից, ինչպես նաև 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առարատար 8 դպոցներից:
Այս տարի ՏՏ ոլորտում պետական մրցանակի են արժանացել 25 ուսանող և 18 աշակերտ:
Կրթական մրցանակների շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ողջույնի խոսքում շնորհավորեց մրցանակակիրներին և հաղթողներին հանձնեց տարբեր անվանակարգերում մրցանակները:
Փաշինյանի խոսքով՝ նոր Հայաստանում նշանակություն չունի՝ ով ում բարեկամն է, ով ում հետ երկար շփում ունի:
«Նոր Հայաստանում յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հաջողության սահմանը,իր տիեզերքի մասշտաբը, թե ինքը որտեղ պետք է կանգնի: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մրցանակակիրներից, որ նրանք կայացրել են այդ որոշումը և ջանք են գործադրել իրենց որոշումը կյանքի կոչելու համար: Նրանց կոչ եմ անում՝ երբեք չկանգնել ոչ մի խոչընդոտի, արգելքի առաջ: Մեր մեծագույն խնդիրն է՝ արձանագրել մեր նատակները և ընդլայնել հնարավորի սահմանը: ժամանակակից աշխարհում մարդկային միտքն ու հաղթանակը չունի սահման: Շատ բարձր եմ գնահատում այս մրցանակաբաշխությունը և շնորհակալ եմ կազմակերպիչներին»,-ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: