Ուֆայի գերեզմանատներից մեկում տեղադրվել է մարդու հասակի բարձրությամբ հսկայական iPhone 6-ի տեսքով գրանիտե շիրմաքար։ Այն տեղադրվել է 25-ամյա Ռիտա Շամեեւայի շիրիմին, ով մահացել էր դեռեւս 20116 թվականին՝ երկարատեւ հիվանդությունից հետո։
Հուշաքարի արտաքին տեսքը ճշգրտորեն փոխանցում է գաջեթի դետալները. կողքին փորված են ձայնի կարգավորման կոճակները, հետևի վահանակի վրա` տեսախցիկ, լապտեր, ապրանքանիշ և «խնձորի» լոգոն: Ճակատային վահանակի վրա մահացած երիտասարդ աղջկա դիմանկարն է: Քանդակի հիմքում ընկած է QR կոդը:
Նշվում է, որ նման գերեզմանաքարի արժեքը կարող է հասնել 104 հազար ռուբլու: Սգո ծառայությունների գրասենյակները հաճախ են նմանօրինակ հուշաքարեր պատվիրում Չինաստանում: