Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 21-ին տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները: Քաղաքապետի թեկնածուների շարքում է հայտնվել, մի երիտասարդ, ով կարծես թե, չի կողմնորոշվում, թե որ քաղաքական ուժն է ներկայացնում: Խոսքը Վահե Մովսիսյանի մասին է, ով հայտնի է՝ «Յունիիբանկի Վահե:
ArmDay. am-ի տեղեկություններով՝ Վահե Մովսիսյանը Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի ընկերն է: Վահե Մովսիսյանը նաև Դոն Պիպոյի հետ է բարիդրացիական հարաբերությունների մեջ: Նշենք,նաև որ նա հանդիսանում նաև ԲՀԿ-ի թեկնածու:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Վահեն բանկում նախագահ է դարձել է Արտաշ Ասատրայնի օգնությամբ: Էջմիածնի քաղաքապետի այս թեկնածուի մասին խոսելիս, ասում են՝ որտեղ հաց, այնտեղ կաց:
Նշենք, նաև, որ ընտրություններում Վահե Մովսիսյանին որոշել են սատարել նաև ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանը, ինչպես նաև, Կարեն Գրիգորյանի ղեկավարմանա ժամանակ Կոմունալ բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Նորիկ Միրզախանյանը՝ «Կարտոլ Նորոն»: Նա այնքան է հավատարիմ եղել Մանվել Գրիգորյանին, որ որդուն ի պատիվ նրա՝ կոչել է Մանվել:
Երիտասարդ թեկնածուն բարիդրացիական հարաբերություններ է պահում բոլորի հետ և ստացվում է, որ Էջմիածնի քաղաքապետի նոր թեկնածուն, և՛ Մանվել Գրիգորյանի, և՛ Դոն Պիպոյի, և՛ ԲՀԿ-ի և ժողովրդի թեկնածուն է ուզում դառնալ:
Վահե Մովսիսյանը հաճախ արտահայտվում է, թե ակտիվ մասնակցություն է ունեցել հեղափոխության օրերին: Բնակիչները հայտնում են, սակայն, որ Յունի բանկի գլխավոր մասնաճյուղը ահազանգ է ստացել Էջմիածնի մասնաճյուղի աշխատակիցների կողմից, որ Վահե Մովսիսյանը փակել է դռները և թույլ չի տվել նրանց փողոց դուրս գալ: Ահազանգից հետո Վահեին զգուշացվել կամ հրահանգվել է՝ բաց թողնել աշխատակիցներին, որով էլ նա, հավանաբար, ներկայացնում է իր մասնակցությունը: