Օրեր առաջ Կարինե Կարապետյանը,ով հայտնի է՝ Կատոկ անունով, մենամարտել է ադրբեջանցի կին մարզուհու հետ, ու հաղթել նրան:
Ադրբեջանցի մրցակիցը 2014թ փետրվարի 19-ին հայ սպային քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Ռաֆարովի քույրն էր:
-Մենամարտի մանրամասներն ու հայ մարզուհու զգացողությունների մասին Armday.am-ը ստորև ներկայացնում է հարցազրույցի տեսքով:
-Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել մենամարտը:
-Մենամարտը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, սեպտեմբերի 16-ին:
-Ինչպե՞ս որոշեցիք մենամարտել ու ո՞վ ընտրեց մրցակցիդ:
-Ես մարզչիս՝ Հայկ Ղուկասյանին, ասել էի, որ ուզում եմ մենամարտել, երկար ընդմիջումից հետո ես կրկին պատրաստ էի մենամարտի: Ղուկասյանը հայտերս ներկայացրել էր տարբեր մարզիչների, և Ադրբեջանցին արձագանքել էր, որ իրենք 63 քաշային կարգում աղջիկ ունեն:
-Որքա՞ն ժամանակ է անցել նախորդ մենամարտից հետո:
-Նախորդ մենամարտս 3 տարի առաջ է եղել:
-Ինչպե՞ս իմացաք մրցակցիդ ով լինելը:
-Ադրբեջանցիները գաղտնի էին պահում, սակայն Հայկի աչքից բան չի վրիպում, նա միանգամից իմացել էր, որ Սաֆարովի քույրն է:
-Այդ հանգամանքը ինչ –որ բան փոխե՞ց Ձեզ մոտ:
-Այն առումով փոխեց, որ ավելի տրամադրվեցի մարտին և ինքս ինձ խոսք տվի, որ պիտի հաղթեմ այն, ինչ գնով էլ լինի:
-Մտավախություն չունեի՞ք, որ կպարտվեք, վստա՞հ էիք Ձեր ուժերին:
-Այո, ավելի քան վստահ էի: Անգամ մտածել էի, թե ինչպես ,ինչ հնարքով եմ տանելու հաղթանակս, ցավոք, վնասվացքիս պատճառով չկարողացա նրան նոկաուտի ենթարկել:
-Կարինե ,ուժե՞ղ մրցակից էր, ինչպես կգնահատեք նրա ուժերը:
-Իրականում թույլ չէր, մարզված էր բավականին: Պարզապես ես նախքան մրցումները հիվանդացա ու թույլ էի զգում, անընդհատ նստել էի ուզում, սակայն ոչ մի դեպքում չհրաժարվեցի մենամարտից: Այս մենամարտն ինձ համար սովորական մենամարտ չէր, այս հաղթանակը միայն իմը չպիտի լիներ:
Եվ միայն իմ հիվանդության փաստը հաշվի առնելով՝ նա այդ պահին ավելի ուժեղ էր,քան ես, իսկ ընդհանրապես, նրան հաղթելն ինձ համար վայրկյանների հարց էր:
-Ինպե՞ս էին պահում իրենց Ռենան և Ադրբեջանի պավիրակությունը մինչև մենամարտը:
-Մինչև մենամարտը ամեն ինչ նորմալ էր, թշնամանք չկար: Իսկ արդեն ռինգում, ես կարծես, բոլորովին այլ մարդու հետ գործ ունենայի ,բացահայտ թշնամական էր տրամադրված, ագրեսիվ պահվածքով էր, փորձում էր հոգեբանորեն ճնշել, ագրեսիա էր ցուցաբերում:
-Ի՞նչ էր կատարվում Ձեզ հետ, թվում էր, թե չես լսում մարզչիդ:
-Այո, իրականում, ձեռքի վնասվածք էի ստացել, որի ցավից ինձ կորցրել էի. Նա փորձել էր կոտրել ձեռքս բայց ես կարողացա իրավիճակից դուրս գալ, որից աղջիկների 90 տոկոսը դուրս չեն գալիս: Ինձ մոտ միայն պատասխանատվության թելն էր մնացել: Դա էր պատճառը, որ ես չէի կարողանում լսել Հայկին, նույնիսկ այն պահին երբ դրոշը գցում են ռինգ, որ վերցնեմ, ես այդ պահին չեմ զգում, որ պիտի վերցնեմ ու նա անընդհատ ինձ սթափեցնում էր:
-Այո, այդ սթափեցնելը մի փոքր քննարկվեց հանրության կողմից. Հիմնականում, նշվում էր, որ շատ կոպիտ էր. Դա Ձեզ վիրավորեց, ի՞նչ կասեք այս առիթով:
-Ոչ ես չեմ վիրավորվել դրանից: Գուցե կոպիտ էին խոսքերը, բայց դրանք ինձ սթափեցնելու համար է ասվել, և ես իմ մարզչից չեմ նեղանում: Դա կհասկանան միայն մարզիկները: Իսկ ես այս հաղթանակիս համար հենց նրան եմ պարտական:
-Պատրաս՞տ ես կրկին մենամարտել նրա հետ, թե՞ վրեժդ համարում ես լուծված:
-Ես ցույց տվեցի, որ մենք հաղթող ազգ ենք, և մարդուն քնած ժամանակ չենք սպանում, հաղթանակ տոնում: Վրեժս համարում է լուծված, սակայն եթե նա ռևանշ ուզի, իհարկե պատրաստ եմ մենամարտել:
-Քանի՞ տարեկանից եք սպորտով զբաղվում:
Մանկուց եմ սպորտով զբաղվում , իսկ Մարտեր առան կանոնների սպորտաձևով զբաղվում եմ 2013թվականից, և հենց այդ ժամանակվանից էլ Հայկ Ղուկասյանը հանդիսանում է իմ մարզիչը:
-Ու՞մ եք նվիրում Ձեր հաղթանակը:
Հպարտ եմ, որ իմ ազգին նման հաղթանակ կարողացա պարգևել։ Սա բոլորիս հաղթանակն է։ Հաղթանակս նվիրում եմ Գուրգեն Մարգարյանի հիշատակին։
ArmDay.am-ը շնորհավորում է հաղթանակի առթիվ և մաղթում նորանոր հաղթանակներ: