Պատմական ոչ ոքի Երևանում․ «Փյունիկ» – «Մաքաբի Թել-Ավիվ» (0-0)


Պատմական ոչ ոքի Երևանում․ «Փյունիկ» – «Մաքաբի Թել-Ավիվ» (0-0)
Օգոստոս 8 11:48 2018

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ: Փյունիկին հաջողվեց դառնալ հայկական ակումբներից առաջինը, ով կարողացել է հաղթահարել Եվրոպական այս հեղինակավոր առաջնության նախընտրական փուլի երկրորդ դիմակայության արգելքը։ Քանի որ, խաղն ինքն իրենով պատմական էր, ձեզ ենք ներկայացնում Armday.am-ի անդրադարձը։

Հանդիպումն անցավ անչափ թեժ պայքարում՝ լեփ-լեցուն տրիբունաների և երկրպագուների բուռն աջակցության ներքո:

Դրվագներից մեկում գլխի հարվածով գոլի հեղինակ կարող էր դառնալ Կոնատեն: Առաջին խաղակեսի մնացած ընթացքում ավելի ակտիվ էին «Մաքքաբիի» ֆուտբոլիստները: Գրոհներից մեկի ժամանակն էլ երևանյան ակումբին փրկեց դարպասաաձողը:

Երկրորդ խաղակեսը կրկին շատ ակտիվ սկսեցին Տալալաևի ֆուտբոլիստները, որոնց ակտիվությունն այդպես էլ գոլի չէր վերածվում: Մնացած ժամանակահատվածում էլ երկու թիմերը կարող էին բացել հաշիվը, սակայն այդպես էլ չէին կարողանում օգտագործել գոլային լավ հնարավորությունները:

Խաղում գոլեր այդպես էլ չեղան՝ 0:0 և ամեն ինչ կվճռվի պատասխան հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին:

Խաղից հետո երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը  և Պյունիկի կիսապաշտպան  Ռումյան Հովսեփյանը, ով նաև թիմի ավագն է, խաղից անմիջապես հետո  կիսվել են իրենց տպավորություններով:

Մանրամասները՝ տեսանյութերում․

Վաչիկ Գրիգորյան