ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներինախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտականթանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը Գյումրիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ազդարարեցին Երկրագիտականթանգարանի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ դրամահավաքի մասին:
Շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն ՀՀ դրամ:
Լիլիթ Մակունցը նշեց, որ շենքի վերանորոգման համար սեպտեմբերից մեկնարկելու է դրամահավաք, որը տևելու է մեկ ամիս:Գումարը փոխանցվելու է Շիրակի երկրագիտական թանգարանի հաշվեհամարին: Նախարարը նաև տեղեկացրեց, որդրամահավաքին միանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակիցներին առաջարկեց շենքի միհատվածն օգտագործել որպես պատկերասրահ:
«Գյումրին չունի պատկերասրահ, կարծում եմ` այն կտավները, նյութերը, որոնք այսօր ֆոնդերում են, անհրաժեշտ էհանրահռչակել , շնորհակալ կլինեմ, եթե Երկրագիտական թանգարանն արձագանքի մեր այս առաջարկին»,- ամփոփելով խոսքը՝ասաց Լիլիթ Մակունցը:
Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը ընդունեց նախարարի առաջարկը:
«Հիմա շատ արդյունավետ կօգտագործվի շենքը եւ դրա համար նաեւ ձեր ջանքերը պետք է ներդնեք, որպեսզի կրկնապատկեք,բազմապատկեք այդ հնարավորությունը, և երկրագիտական թանգարանը դառնա իսկապես հետաքրքիր եւ դիտարժան մի վայր,եւ ոչ թե պարզապես թանգարան թղթի վրա»,-ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետականգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Ինչպես հայտնի է Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվանհիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է«ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ – ին: